Առողջապահության լրատու 10-11.2012
Հանգստանալուց առաջ` բժշկի մոտ
Վիճակագրության համաձայն, առողջարանում յուրաքանչյուր չորրորդ հանգստացողը հիվանդանում է: Այդ հիվանդություններն առաջանում են հանգստի առաջին օրերին, որոնք հրահրվում են երկար թռիչքների, եղանակային կտրուկ փոփոխությունների և կենսակերպի պատճառով:
Դրանից խուսափելու համար հարկ է չսառել, շատ չուտել, միջանցիկ քամիներից հեռու մնալ: Սակայն արձակուրդի ժամանակ դրսևորվում են ոչ միայն նոր, այլև սրանում են նաև քրոնիկական հիվանդությունները: Որպեսզի դա տեղի չունենա, հարկ է չեզոքացնել հիվանդության օջախները: Դրանում կօգնի բժիշկը:
Որ մասնագետին պետք է դիմել
Ատամնաբույժ
Բժշկական ոչ մի ապահովագրություն չի վճարում ատամնաբուժական ծառայությունների համար: Ատամնացավ հրահրում է սառեցումն ու դայվինգով զբաղվելը: Ատամնաբույժին հարկ է այցելել հանգստի գնալուց առաջ, եթե, նույնիսկ, ատամները չեն անհանգստացնում, հնարավոր է, որ անհրաժեշտ լինի ատմնալիցք կատարել, որն, ըստ կանոնների, անցկացվում է երեք այցելությունների ընթացքում:
Գինեկոլոգ
Սառեցումը կնոջ համար հղի է տարբեր բորբոքային հիվանդություններով: Կանանց մոտ դրանք հիմնականում առաջանում են միզասեռական ինֆեկցիաների հետևանքով, որոնք մասամբ ընթանում են առանց ախտանշանների: Միայն գինեկոլոգի մոտ հետազոտվելիս հնարավոր է դրանք հայտնաբերել: Ցանկալի է ՈՒՁ-հետազոտություն կատարել. եթե հայտնաբերվի արգանդի միոմա, արևի տակ երկար մնալու դեպքում կարող է արյունահոսություն սկսվել:
Թերապևտ
Եթե արդեն 40-ն անց եք, ապա հանգստի մեկնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ զ/ճ-ն նորմալ է: Տարիքի հետ զ/ճ-ն կարող է բարձրանալ նույնիսկ առողջ մարդկանց մոտ: Իսկ երկար թռիչքներն ու եղանակի փո կտրուկ փոխությունը կարող են հրահրել հիպերտոնիկ կրիզ: Մի հրաժարվեք, եթե բժիշկն առաջարկի որոշ հետազոտություններ անցկացնել: Արյան կլինիկական և կենսաքիմիական հետազոտությունները ցույց կտան առաջացած կամ նոր սկսվող հիվանդության առկայությունը:
Քիթ, կոկորդ, ականջաբան
Ականջներում ծծմբաթթվով խցանումները սովորաբար ինքնիրեն չեն դրսևորվում և դրա համար էլ, մինչև ականջի մեջ ջուր լցվելը դրա գոյության մասին ոչ-ոք չի կասկածում: Սակայն այտուցված խցանումն ականջներում առաջացնում է աղմուկ և ծանրության զգացողություն, իսկ այն առանց բժշկի օգնության ինքնուրույն բացելն անհնար է: Դրա համար մինչև առողջարան մեկնելը խցանումը հայտնաբերելու և հանելու համար հարկ է դիմել քիթ, կոկորդ ականջաբանին:
Հանգստացողի դեղարկղիկում պետք է լինեն.
- Ջերմաչափ, սպեղանի, ջրածնի պերօքսիդ կամ ադամանդե կանաչ («զելյոնկա»)` վերքերի մշակման համար:
- Ակտիվացրած ածուխ (մարսողության խանգարումների դեպքում), ֆերմենտներ (չափից ավելի շատ ուտելու դեպքում), անտացիդային պատրաստուկներ (այրոցի, բարձր թթվայնությամբ հրահրված ստամոքսի ցավերի դեպքում), կլանող միջոցներ (դիարեայի դեպքում):
- Հակասեպտիկ և անզգայացնող պատրաստուկներ` կոկորդի ցավի դեպքում:
- Քթի կաթիլներ յուղային հիմքով, որոնք անոթները չեն չորացնում և չեն սեղմում` ռինիտների դեպքում:
- Սպազմոլիտիկներ` սպազմերի դեպքում:
- Ոչ ստերոիդ հակաբորբոքային պատրաստուկներ` ցավային համախտանիշը և արթրիտի դեպքում բորբոքումը վերացնելու համար, օստեոխոնդրոզի, ռևմատիզմի սրացումների դեպքում և այլն:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...
Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...
Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին...
2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր...
Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել...
Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...
Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն